Ֆինլանդիայում ՌԴ դեսպանին խնդրել են բացատրել ՏՈՒ 154-ով սահմանի «խախտումը»
Ֆինլանդիայում ՌԴ դեսպանին հրավիրել են այդ երկրի ԱԳՆ՝ օդային տարածքը ռուսական ինքնաթիռի կողմից ենթադրաբար խախտելու պատճառով: Այս մասին գրում է «Գազետա»ռու»-ն:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանին խնդրել են բացատրություն ներկայացնել:
Ինչպես նշվում է, Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը ռուսական ՏՈՒ-154 ինքնաթիռին կասկածում է դեկտեմբերի 5-ին Պորվոո քաղաքից ոչ հեռու օդային տարածքը խախտելու մեջ:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ խոսքը կարող է լինել մարդատար կամ բեռնատար ինքնաթիռի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում