
Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Ռուսաստանը միայն առաջ է շարժվելու, և այդ ընթացքի մեջ նրան ոչ ոք և երբեք չի կանգնեցնելու»,– ասել է Պուտինը ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահի դարձել է 2000 թվականի մարտին, իսկ 2004-ին վերընտրվել նույն պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, իսկ 2012–ին նորից վերընտրվել նախագահ։
ՌԴ նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին