Հայաստանն ամենառազմականացված 150 երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել, Ադրբեջանը՝ 11-րդ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Հայաստանն աշխարհի ավելի քան 150 երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2017թ» վարկանիշում, որը ամեն տարի կազմում է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC):
Զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը։ Հայաստանին վարկանիշում հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը և Բրունեյը։ Ընդ որում, Հայաստան ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում։ Եվրոպայում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում Կիպրոսը, չորրորդ տեղում Հունաստանը։
Զեկույցը կազմում են 100 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր / ՀՆԱ և ռազմական ծախսերր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա։ Ադրբեջանը վարկանիշում նահանջել է 3 կետով՝ 1017-ին զբաղեցնելով 11-րդ տեղը 2016-ի 8-րդ տեղի փոխարեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները