Փոխվարչապետը՝ մսի և կարագի գնաճի մասին
«ՀՀ պետական բյուջեի նախագծով 2018 թվականի համար կառավարությունը նախանշել է 4 տոկոս գնաճ: Այսօր հրապարակված ցուցանիշով՝ Հայաստանում 12 ամսյա գնաճը 2.2 տոկոս է»,- այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ ազատական տնտեսության համակարգերում երբեք կոնկրետ ապրանքների գներ չեն ամրագրվում, այլ կառավարությունը կառավարում է ընդհանուր գնային ֆոնը, որը տվյալ դեպքում չափվում է սպառողական գների համաթվով:
«Թվերը բերեցի, և եթե բերում եք փաստարկ, որ նման վիճակը բերում է տնտեսական աճի, ապա 4%-ին հասանելի չէ և ուստի ենթադրել, որ գնաճի միտումով փորձ է արվում կառավարելու տնտեսական աճը, ցավոք սրտի, հզոր փաստարկ չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների գներին, Վաչե Գաբրիելյանը նախ նշեց, որ այնպես չէ, որ Հայաստանում գներն անընդհատ անկում են ապրում միջազգային գներից ելնելով: «2015-16 թվականներին Հայաստանում տեղի է ունեցել երկու տարի շարունակ գնանկում, որը տնտեսական աճի համար լավագույն գործոնը չէր, բայց դա վերաբերում էր այն փաստին, որ այդ գնանկումը մենք միջազգային շուկայից վերցնում էինք գների անկման տեսանկյունից: Մասնավորապես, մեզ վրա ազդում է ռուսական ու Եվրասիական շուկայից նվազ գներով ապրանք ներմուծելուն, ինչն էլ խնդիր էր ստեղծում ներքին արտադրողների համար»,- ասաց նա:
Անդրադառնալով մսամթերքի գնաճին՝ փոխավարչապետը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ արտահանման տեմպերն ավելին են, քան արտադրողների հզորությունների ավելացումը, ինչը խոսում է տնտեսական այլ զարգացումների մասին:
«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ կարագի գինն աճել է, ապա այդ պարագայում դուք ինքներդ գիտեք, որ միջազգային գների տեսակետից այն աճել է բոլոր երկրներում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան