
Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցեր
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։
Անդրադարձ է արվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Նալբանդյան- ՄԽ համանախագահներ հանդիպումը
- ԱԳՆ-ն հաստատեց. Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն վաղը