Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը ՀՀ նախագահի որոշումն է, որի շուրջ կարծիք ունենալ չեմ կարող. Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կարծիք չունի Հայկազ Բաղմանյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, որ դա ՀՀ նախագահի որոշումն է, որի շուրջ ինքը կարծիք ունենալ չի կարող:
Լրագրողները նախարարին հիշեցրեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ երեկ կատարած այն հայտարարությունը, որով վերջինս Բաղմանյանին մեղադրել էր թերացումների մեջ:
«Եթե Պաշտպանության նախարարը նման հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
ԶԼՄ ներկայացուցիչները ԱԻ նախարարից նաև հետաքրքրվեցին ՝ ՊՆ-ում միասին աշխատելու շրջանում արդյո՞ք Բաղմանյանի կողմից թերացումներ նկատել է:
«Այդ փուլում՝ ոչ: Ավելին, քան պաշտպանության նախարարն ասել է, ասել չեմ կարող»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Ի պատասխան հարցին՝ Հայկազ Բաղմանյանի հեռացումով հայկական բանակը կորուստ կկրի՞, Դավիթ Տոնոյանը միայն թերահավատության դիմախաղ ցույց տվեց և արագ մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից
- Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով է զորացրվելու մասին զեկուցագիր ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին