ՅՈՒՆԵՍԿՕ-ն, տոլման ու Ադրբեջանը. «Այդ որոշումները խոհարարների համար ոչ մի նշանակություն չունեն»
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ադրբեջանական մշակութային ժառանգության ցանկում այսօր ներառելու մասին որոշմանը լուրջ չեմ վերաբերվում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նշենք, որ Հարավային Կորեայում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քոչարին Հայաստանի հայտով արդեն իսկ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։
Ինչ վերաբերում է տոլմային, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ, ապա Սեդրակ Մամուլյանի խոսքերով՝ դրա հայկական պատկանելության մասին որևէ կասկած չկա, այն մեր խոհանոցի անքակտելի մասն է կազմում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացնելիս նախ պետք է ուսումնասիրեր տոլմայի պատմությունը:
«Միթե՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է որոշի: Գումարը տվել են՝ ընդունել է: Այդ որոշումները խոհարարների համար ոչ մի նշանակություն չունեն: Դա հասարակական կազմակերպություն է և Ադրբեջանն էլ իր պատմության 100 տարիների ընթացքում ուզում է ապացուցել, որ ինքն ինչ-որ բան ունի: Ես անձամբ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ ինչքան լուրջ ես վերաբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այդքան «ստավկեքը» բարձրանում է»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում