Դայակի ծառայությունների 50 տոկոսը պետության կողմից փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 82 կողմ ձայնով ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին դեմ քվեարկեց 5 պատգամավոր։
Խորհրդարանն ընդունեց նաև «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
Ընդունվեց նաև «ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք որոշեցինք կողմ քվերակել, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր անկախ ամեն ինչից պատրաստվում են այս հնարավորությունից օգտվել, այդ հնարավորությունը կարևոր ենք համարում»։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր։
Ըստ օրինագծի՝ մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50 տոկոսը պետության կողմից պետք է փոխհատուցվի։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ տրամադրած վարկով ռուսական սպառազինություն ձեռք կբերենք նույն գնով, ինչ ՌԴ Զու համար է նախատեսված.փոխնախարար
- «Եթե դեմ եք փողով բանակից ազատվելուն, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք անհրաժեշտ գումարը». Մարուքյան
- ՀՀ-ին կտրամադրվի 1.5 մլն եվրո՝ պիտանելիությունից դուրս եկած զենքերը ոչնչացնելու համար. Արտակ Զաքարյան
- «Մենք չենք ուզում եռունդաներին կողմ քվերակել». «Ելք»-ի ղեկավար
- Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. Միրումյան
- Մեր մտադրությունը որն է, դայակներին հարկե՞լը, թե՞ մայրերին աջակցելը. Նիկոլ Փաշինյան
- Օրինագիծ. Մինչև 2 տարեկան երեխայի դայակին վարձատրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները