Անդրեյ Պյատախին. Beeline-ում մեծ նշանակություն ենք տալիս ուսուցման առաջադեմ մեթոդների ներդրմանը
Դեկտեմբերի 6-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այցելել են «Այբ» դպրոց։
«ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունից հայտնում են, որ ծրագրի մասնակիցները շրջել են «Այբ» դպրոցի Ա, Բ և նոր Գ մասնաշենքերում, ինչպես նաև ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ բացված ֆաբլաբում: Մասնավորապես, շրջայցի մասնակիցներին տպավորել են «Այբ» դպրոցի նորարար՝ քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաները, լեգո լաբը, մեդիալաբն, արվեստի ստուդիաները, գրադարանը և Ֆաբլաբը, որտեղ «Այբ»-ի աշակերտները նախագծում և պատրաստում են ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:
«Մենք Beeline-ում մեծ նշանակություն ենք տալիս կրթության զարգացմանը և ուսուցման առաջադեմ մեթոդների ներդրմանը, հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ երիտասարդների հետաքրքրությունն այս ամենի հանդեպ շատ ողջունելի է։ Վստահ եմ, որ այցելությունն «Այբ» կոգևորի մեր ծրագրի մասնակիցներին էլ ավելի խորանալ ժամանակակից տեխնոլոգիաների մեջ և փոխել կյանքը երկրում դեպի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մարդկության ապագան սերտորեն կապված է տեխնոլոգիաների կիրառման հետ և քանի որ դպրոցներում կերտվում է այսօրվա աշակերտների ապագան՝ տեխնոլոգիաների հետ առնչվելը դպրոցական կյանքում ծայրահեղ կարևոր է: Նրանք, ովքեր այսօր ընդամենը ոգևորված են տեխնոլոգիաներով, վաղը կվերածեն դրանք իրենց հաջողության գրավականի: «Այբ»-ն այս մոտեցումն է պահում է իր ուշադրության կիզակետում», - հավելել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։
««Այբ» դպրոցը շատ ժամանակակից է, և կարևոր է, որ պատանիները անձամբ ծանոթանան դպրոցին և առաջարկվող հնարավորություններին: Beeline-ի աջակցությամբ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակից հինգ համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ստացան յուրացնել նոր տեխնոլոգիաների միջոցով համայնքային խնդիրները վեր հանելու հմտությունները։ Իսկ այս այցերի արդյունքում նրանք համայնքներ են տանում այն տեղեկատվությունը, որը կօգնի ապագայում կյանքի կոչել իրենց գաղափարները և մտահղացումները», - նշել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները