Ռուսաստանը զրկվել է Օլիմպիադա-2018-ի մասնակցության իրավունքից
Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել Ռուսաստանի հավաքականին զրկել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից: Այս մասին, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ասված է ՄՕԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը Սամուել Շմիդի ղեկավարությամբ 17 ամիսների աշխատանքի ընթացքում ապացույցներ է հավաքել առ այն, որ Ռուսասստանը մասնակից է եղել դոպինգային համակարգին: Բացի այդ, ՄՕԿ-ը Օլիմպիադա-2018-ին չի հավատարմագրի որևէ ռուս մրցավարի:
Հիշեցնենք, որ օլիմպիադան տեղի կունենան 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը՝ հարավկորեական Փհենչհանում: