«Ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ կարողանում էիք ձայներ ապահովել». Վահրամ Բաղդասարյան
«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկման ժամանակ «Հանրապետական» խմբակցությունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ եկող տարվա բյուջեի նախագիծն իրատեսական է։
Պատգամավորն անդրադարձավ իրենից առաջ ելույթ ունեցած ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։
«Ելույթները հիմնականում ընտրությունների մասին էին, բայց պետք է նշեմ, որ դրանք պետք է լինեին նախընտրական կամ հետընտրական շրջանում։ Եթե հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին հայտնում այն ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին և եկել ԱԺ, ընտրությունների ժամանակ որևէ ուժի հանձնաժողովի անդամի կողմից չի եղել դիտարկում, որևէ ցույցեր չեն եղել, ընդամենը մեկ դիմում է ներկայացվել ՍԴ ՀԱԿ խմբակցության անունից, այսինքն՝ բոլորը գոհ էին, իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ես խնդրում եմ՝ բոլորդ մոնիթորինգ արեք, թե ում ռեսուրսներն ինչքան էին, և որտեղից էին դրանք, եթե դուք խոսում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք՝ ձեր ռեսուրսները որտեղից էին, որ կարողանում էիք ձայներ ապահովել»,-ասաց Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է ներդրումներին ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ որևէ բան չի խանգարում երկրի զարգացման համար. «Որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում, եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, կարող են 15 մլրդ ներդրում կատարել, և այսօրվա իշխանությունը պարտավորվում է, որ այդ վերահսկողությունը ստանձնեն ընդդիմադիրները, և վերահսկողություն ստանձնեն նրանք այդ ներդրումների նկատմամբ»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Ժողովրդի, երկրի զարգացման համար աթոռը, իշխանությունը չէ, որ պետք է հիմնական առիթ հանդիսանա, եթե ցանկություն կա, կարող են անել ներդրումներ և երկրի բարելավման համար սահմանել վերահսկողություն։
«Այս բյուջեն կայունացման բյուջե է և ծրագրերը միտված են ապագային»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը եկավ բավականին բարձր նոտա վերցրած, բայց այլ բան ստացվեց. Ն. Զոհրաբյան
- Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան. Փաշինյան
- Վստահություն կա կառավարության բարեփոխումների հանդեպ. Աղվան Վարդանյան
- Մարդիկ պետք է պարտադիր ծանոթ կամ պատգամավոր մեջ գցեն, որ վիրահատվեն. Փաշինյան
- Ոչ մի թիվ շինծու չէ. Վահրամ Բաղդասարյան
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները