Պիպոյան. Նմուշառված 9 հավերից 5-ն ուտելու պիտանի չեն
Հավի մսի շուկայի վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներից հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ուսումնասիրությունն է անցկացրել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 9 նմուշներից 5-ն ուտելու պիտանի չեն:
«Հայտնաբերվել են մանրէաբանական խախտումներ, սալմոնելա, ինչն արդեն արտադրական ցանցի հետևանք է: Գրեթե բոլոր հավերն ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ, այսինքն իրացման ցանցում վերահսկողության չի եղել: Հավերում առկա էին նաև հակաբիոտիկների՝ լևոմիցիտինի, տետրացիլինի խմբի մնացորդներ»,-հայտնաբերած խախտումները թվարկեց ՀԿ նախագահը:
Ստեղծված իրավիճակում նա կարևորում է հանրային վերահսկողության ուժեղացումը, քանի որ, իր խոսքով, օրեցօր երկրում սննդի շուկայում պետական վերահսկողության վիճակը վատանում է:
«Ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ լիազոր մարմինը չի էլ արձագանքում խախտումների վերաբերյալ հայտարարություններին: Ինձ համար զարմանալի է նաև կառավարության դիրքորոշումն այս ոլորտում»,-ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: