Պատգամավորները ներկայացրած նախագծով ցանկանում են բարելավել ձեռնարկատիրական և ներդրումային միջավայրը
Խորհրդարանն այսօր քննարկման ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Հրանտ Մադաթյանը, Գևորգ Պետրոսյանը, Վարդան Բոստանջյանը, Շաքե Իսայանը։
«Նախագիծը միտված է ՀՀ-ոմ ձեռնարկատիրական և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներմուծման գործընթացում հարկային պարտավորությունների կատարման, ժամկետի երկարացմամբ ներմուծող կազմակերպութունների ֆինանսական բեռի թեթևացմանը և շրջանառվող միջոցների սղությունը մեղմելու միջոցով այս գործողությունն իրականցնելուն»,- հայտարարեց հիմնական զեկուցող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ իրենց գործըներները ներկայացնում են օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում են Հայաստանի մաքսային սահմանը հատող բոլոր ապրանքատեսակների ներմուծման համար անհրաժեշտ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև ամսի 20-ը։
«Այս օրենսդրական նախաձեռնությունը գալիս է լրացնելու այն հիմնական օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով վերջին շրջանում հանդես եկավ կառավարությունը»,- ասաց Հարությունյանը։
Էնֆիաջյանը հավալեց, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ոչ միան ԵԱՏՄ երկրներից ներկրող ապրանքների համար վճարումներն իրականացնել միչև հաջորդող ամսվա մինչև ամսի 20-ը, այլ առհասարակ բոլոր պետություններից։