Գազայի հատվածում բախումների հետևանքով 50 մարդ է տուժել
Ավելի քան 50 պաղեստինցիներ են տուժել Հորդանան գետի արևմտյան ափին ու Գազայի հատվածում իսրայելցի ուժայինների հետ բբախման հետևանքով: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ինչպես հայտնել են Կարմիր մահիկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, բուժօգնություն է ցուցաբերվել 49 վիրավորի: Նրանք ստացել են հրազենային, ռետինե գնդակների հետևանքով վնասվածքներ, թունավորվել են կիրառած արցունքաբեր գազից:
Հիշեցնենք, որ բախումները հաջորդեցին ԱՄՆ նախագահի որոշման հրապարկամնը, ըստ որի Թրամփն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում Երուսաղեմը: Նա հայտարարել է, որ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Արամ Ա կաթողիկոսը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
- Մնաց պատը. Ինչ հետևանքներ են ունենում Թրամփի որոշումները
- «Թրամփը բացեց դժոխքի դարպասները»
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
- «Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան