Շիրակում աղքատ է բնակչության 46 տոկոսը
Հայաստանում ամենաաղքատ մարզը Շիրակն է: Այստեղ գրանցվել է հանրապետության կտրվածքով ամենաբարձր աղքատության մակարդակը: Պաշտոնական տվյալների համաձայն, Շիրակում աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը: Ծայրահեղ աղքատ է 3.7 տոկոսը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, միջին հանրապետական ցուցանիշից բարձր են նաև Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները:
Ավելի արագ տեմպերով աղքատության ցուցանիշի աճ գրանցվել է Տավուշում ` 1.5 անգամ, քաղաք Երևանում, Արմավիրում և Սյունիքում ՝ 1.2 անգամ:
Նույն ժամանակահատվածում աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ քաղաք Երևանում և որոշ մարզերում` բացի Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակը Շիրակից հետո առավել բարձր է Լոռու (2.7%), ինչպես նաև Տավուշի մարզում և քաղաք Երևանում (1.9%):
Նշենք, որ մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (24.9%) և այն 1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզպետ. Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
- Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության բարձր ռիսկ
- Հայաստանում 880 հազար մարդ աղքատ է. զեկույց
- Աղքատության կրճատման հիմնական նախապայմանը տնտեսական աճն է. Արտեմ Ասատրյան
- «Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից»