Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
Հայտնի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալին Ցիմբալյուկին մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման համար: Գրում է «Վեստի.ռու»-ն: Քննությունը պարզել է, որ նա Ջիգարխանյանի անձնական կյանքի մանրամասները ԶԼՄ-ներում հրապարակել է առանց դերասանի համաձայնության:
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտարարել է, որ դերասանի նախկին կնոջը մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 82-ամյա դերասանն ու նրա 38-ամյա կինը սկանդալի կենտրոնում հայտնվեցին այս տարվա հոկտեմբերի 10-ից, երբ հիվանդանոց տեղափոխված Ջիգարխանյանը հայտարարեց, որ չի ներելու իրեն շատ ցավեր պատճառած կնոջը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կինը հերքել է հղիության լուրը. «Փաստ»
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
- Սկսվել է Ջիգարխանյանի ու կնոջ ամուսնալուծության գործընթացը
- Ջիգարխանյանի կնոջը մի քանի քրեական գործ է սպառնում
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- Արմեն Ջիգարխանյան շարունակում է մնալ հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան