Թերահավատությամբ եմ վերաբերում ցանկացած հարցման. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի վարկանիշի անկման մասին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը թերահավատորեն է վերաբերում սոցհարցումներին և չի վստահում դրանց արդյունքներին։ Նման տեսակետ նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով տեղեկություններին, որ նոր սոցհարցումների արդյունքներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է, վարչապետ Կարեն Կարապետյանինը՝ նվազել։
«Ես միշտ թերահավատությամբ եմ վերաբերել ցանկացած հարցման, որովհետև գործնականում դրանք շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույց տալիս։ Դրա համար էլ սոցհարցումներից լուրջ հետևություններ չեմ անում։ Հարցումները այս կամ այն անձի համար չեն կարող հող նախապատրաստել։ Հող նախապատրաստում են գործողություններով և գործընթացներով»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ վարչապետի վարկանիշի անկմանը նպաստել է վերջինիս մեկամյա գործունեությունը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ընդհակառակը, կարծում եմ՝ կառավարությունը շատ ավելի լուրջ և մոնոտոն աճող արդյունքներ է ցույց տալիս։ Իհարկե, տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն, դրանք պետք է ավելացվեն»,- նշեց ՀՅԴ գործիչը։
Լրագրողները Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանից բացի կա՞ մեկը, ով կարող է զբաղվել արտաքին քաղաքականության հարցերով։
«Անփոխարինելի մարդիկ չկան։ Բայց թե ով ումով կփոխարինվի, չեմ կարող ասել։ Կարեն Կարապետյանը, իհարկե, կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին։ Կարող է փոխարինել ցանկացած մարդ, ով սիրում է իր երկիրը և համապատասխան գիտելիքնոր ու փորձ ունի։ Իսկ արտաքին քաղաքաանությունը պետք է ավելի նոր որակով և մակարդակով իրացվի»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Gallup International Association-ի իրականացված հետազոտությունների արդյունքներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանինը՝ նվազել: Ըստ հարցման, մեկ տարի առաջ վարչապետի վարկանիշը՝ 85.1 տոկոս էր, այժմ`57 տոկոս: Անկումը կազմել է 28 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին