Լազարյանների տոհմի մասին ֆիլմը Սանկտ Պետերբուրգում ներկայացվեց մեդիաֆորումի մասնակիցներին
Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժի թատրոնի շենքում կայացած «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումի շրջանակում տեղի է ունեցել վավերագրական ֆիլմերի փառատոն: Ցուցադրվել են ֆիլմեր եվրասիական13 երկրներից:
Հայաստանյան ֆիլմի հեղինակը Նաիրա Բաղդասարյանն է: Ֆիլմը Լազարյանների լեգենդար տոհմի մասին է:
Ֆիլմի հեղինակը ֆորումի մասնակիցներին պատմել է Ռուսաստանի պատմության մեջ հայկական հետքի մասին ու նշել, որ այս նախագծի նպատակը փաստերով անգամ հայ և ռուս ժողովուրդների միջև բազմադարյա մշակութային կապերի մասին ևս մեկ անգամ ընդգծելն է:
Նա նշել է, որ ժամանակակից ինֆորմացիոն հոսքերի առատության պարագայում պատմական փաստերի հաճախ վերհիշումն անհրաժեշտություն է, հայ և ռուս ժողովուրդների մշակութային դարավոր կապի լավագույն վկայություններից մեկը Լազարյան տոհմի կենսագրությունն է:
«Լազարյանները շատ բան են արել Ռուսաստանի համար, նրանք բարեգործներ էին, որոնց թողած ժառանգությանը կարելի է հանդիպել ոչ միայն Պետերբուրգում, այլև Մոսկվայում, Ուրալում, նույնիսկ Իտալիայում»,-ասել է Ն. Բաղդասարյանը:
Ֆորումի օրակարգի մասին մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին