Forbes. Ռեփեր Դիդին՝ ամենաբարձր վարձատրվող երաժիշտ
Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը:
Ամսագրի տվյալների համաձայն, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, վարկանիշը գլխավորում է ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, որն ավելի շատ հայտնի Է որպես Փաֆ Դիդի (Puff Daddy): Նա այս տարի վաստակել է 130 մլն դոլար: Շուրջ 70 մլն դոլար երաժիշտը ստացել է ֆիրմային հագուստի վաճառքից:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որի եկամուտը 2017 թվականին կազմել է 105 մլն դոլար: Եռյակը եզրափակում է կանադացի ռեփեր Դրեյքը, որն այս տարի վաստակել է 94 մլն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակում ընդգրկվել են 23-ից 52 տարեկան երաժիշտներ. ամենակրտսերը Ջասթին Բիբերն է, որն այս տարի վաստակել է 83,5 մլն դոլար և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: 75-ամյա Փոլ ՄաքՔարթնին զբաղեցրել է 13-րդ տեղը՝ ստանալով 54 մլն դոլարի եկամուտ:
Հարակից հրապարակումներ`
- Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել
- Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի
- Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը
- 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներն՝ ըստ Forbes-ի
- Ամենահարուստ մարզուհիներն՝ ըստ Forbes-ի
- Ջոան Ռոլինգն աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեղինակն է. Forbes
- Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը
- Forbes. Լուժկովի կինը ամենահարուստ ռուսաստանցի կինն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան