Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին:
Ճաշը տեղի է ունենալու 2018թ.-ի հունվարի 30-ին՝ Փարիզում:
CCAF-ը միավորում է Ֆրանսիայում հայկական համայնքի խոշորագույն քաղաքական, մշակութային, կրթական, կրոնական ու սոցիալական կազմակերպություններին:
Համակարգող խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ներհամայնքային գործունեությունը, պայքարել հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, պաշտպանել Ֆրանսիայի հայկական համայնքի շահերն ու ներկայացնել միասնական տեսակետ հանրային քաղաքականության կարևոր հարցերում:
Նշենք, որ CCAF-ի այս տարվա ամենամյա ընթրիքին մասնակցել էր այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան