Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ. Լևոն Յոլյան
Խորհրդարանում այսօր քննարկման ներկայացվեց «ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող, Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխության համաձայն՝ 2018թ. ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ նախատեսված վերահսկողության թեմաների մասով կիրականացնի արդեն հաշվեքննություն։
«ՎՊ տարեկան ծրագիրը ԱԺ ներկայացվում է վերջին անգամ, քանի նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները: Տարեկան նախագծում ընտրել են մի քանի առանձին ոլորտներ, որտեղ պատրաստվում ենք իրականացնել բացառեապես համալիր ուսումնասիրություն։
Համալիր ուսումնասիրությունը հանրությանը և օրենսդիր մարմնին հնարավորություն կտա օրինականության և արդյունավետության մասին տեղեկություն ստանալ, անկախ նրանից՝ այն իրականացվել կամ իրականացվելու է վարկային և դրամաշնորհային միջոցների, թե պետբյուջեի հաշվին: Նման մոտեցումն ավելի համակարգային կլինի և արդյունքում բոլոր ծրագրերի ընթացքի և նպատակների վերաբերյալ ունենալ ավելի համապարփակ պատկեր»,-ներկայացրեց զեկուցողը։
Յոլյանի տեղեկացրեց, որ 2018- տարեկան ծրագրի նախագծում ՎՊ խորհրդի բոլոր անդամների առաջարկությունների հիման վրա ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը։
«Թեմաներն ընտրելիս նկատի ենք ունեցել նաև վերահսկողության ժամանակագրությունը, ծավալները, ռիսկերը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առել նաև ԵԱՏՄ մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
«Շուտով կքննարկվի նաև ՎՊ-ի մասին օրենքի նախագիծը և պարզ կլինի՝ ինչպիսի նոր գործիքներ է կիրառելու հաշվեքննության համար և հաշվեքննության անցկացման ինչ նպատակ է հետապնդելու»,- ասաց ՎՊ նախագահը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Յոլյանից հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ ի՞նչ տեսակի հաշվեքննություն եք դիտարկում։
«Այս պահի դրությամբ հստակ պլանավորում չկա: ՎՊ-ի համար վերահսկողությունը երեք տեսակի էր՝ ֆինանսական, համապատասխանության և կատարողական: Դա կորոշենք ապրիլինի 9-ին, մինչ այդ գործող օրենքով ենք գործելու»,-պատասխանեց զեկուցողը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում