«Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին այցելել է Շիրակի մարզ: Նա ծաղիկներ դրեց Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Գյումրի կատարած այցի ընթացքում գյումրեցիները վարչապետին հարցրեցին, թե կառավարությունը երբ է լուծելու տնակների հարցը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ունենք համալիր ծրագիր, կոնկրետ տնակների վերաբերյալ ժամկետներ չեմ կարող ասել, բայց միանշանակ Գյումրիում կյանքի որակը փոխվելու է»:
Լրագրողների հարցին ի պատասխան էլ վարչապետը նշեց, որ Գյումրիում կյանքը «պրինցիպիալ» փոխվելու է:
«Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է։ Այն պրոբլեմները, որն այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել և համապատասխանաբար աշխատել», - նշեց Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է աշխատատեղերին, վարչապետն ասաց, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզպետ. Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ
- Երկրաշարժից 29 տարի անց. Թվեր ու փաստեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները