29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրից իսպառ չի վերացել. «Առավոտ»
Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը։ Գյումրիում նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը համարում է, որ ՀՀ իշխանությունները բավարար գործողություններ չեն կատարել, որպեսզի 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրից իսպառ վերանա. գրել է «Առավոտ»-ը:
Ըստ Վարդան Ղուկասյանի՝ ՀՀ իշխանությունները թերացել են նաև աշխատատեղերի ստեղծման մեջ։ Նա հիշեցնում է՝ Խորհրդային Միությունը ժամանակին գնացել է այդ ճանապարհով՝ ստեղծել է աշխատատեղեր, որ գյումրեցին իր ձեռքով կառուցի իր քաղաքը։
85 միլիարդ Երևանի բյուջեն է, Գյումրինը՝ 3 միլիարդ, ու այս պարագայում անգամ Վարդան Ղուկասյանն է զարմանում, որ իշխանությունները խոսում են մարզերի համաչափ զարգացումից։
«Մայրաքաղաք հանրապետությո՞ւն ենք ստեղծում»,- հարց է տվել պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում