«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ապակու արտադրության հումքն ազատել ԱԱՀ-ից
Խորհրդարանում այսօր քննարկման ներկայացվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի կողմից հեղինակած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«Կառավարության կողմից ներկայացված նույն նախագիծը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ համաձայն որի ընդունվել է ԱԱՀ կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների, բացառությամբ կենցաղային նշանակության և հումքային ապրանքների ներմուծումը՝ 2018 հունվարի 1-ից ազատվում է ԱԱՀ-ից: Օրենքում նշված հումքի տեսակների շարքում, սակայն բացակայում է դաշտային սպատը, կրաքար, տոլոմիտ և կիր պարունակող այլ քարերը, որոնք հանդիսանում են կարևոր հումքատեսակներ ապակու արտադրության ոլորտում»,- իր ելույթում նշեց հիմնական զեկուցող Վարդևան Գրիգորյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ իրենց կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկում է այդ հումքատեսակները ներառել վերոնշյալ ցանկում, ինչը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում և կառավարության կողմից:
Հարակից զեկուցող պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ հանձնաժողովը բազմակողմանի քննարկման արդյունքում տվել է դրական եզրակացություն։
«Հանձնաժողովում առաջին քննարկման ժամանակ տարակարծություններ կային, բայց բանավեճի արդյունքում կարողացանք հասնել այն եզրույթին, որ օրենքի միատեսակ կիրառումն արդարացված է»,- ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան