
«Թրամփը բացեց դժոխքի դարպասները»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմը ճանաչելը Պաղեստինում բողոքի ակցիաների ու դժգոհությունների պատճառ է դարձել:
Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթի լուսանկարներով փողոց դուրս եկածներն այրել են ԱՄն դրոշը, գործադուլի կոչեր հնչեցրել:
Բրիտանական պարբերականի փոխանցմամբ, «Համաս» իսլամիստական շարժումը հայտարարել է, որ Թրամփն այդ որոշմամբ բացել է «դժոխքի դարպասները»: Իսրայելի անվտանգության ուժերն ուժեղացված միջոցառումներ են իրականացնում հնարավոր բռնությունների դեմ, Հորդանանում Իսրայելի դեսպանատունը փակ է:
ԱՄՆ նախագահի որոշման վերաբերյալ դժգոհություն են հայտնել մի քանի առաջնորդներ, այդ թվում Հռոմի պապը՝ նշելով, որ այն կսպառնա Իսրայելի ու Պեղեստինի միջև խաղաղ բանակցություններին: Սակայն Թրամփն անկեղծորեն հավատում է, որ իր որոշումը ճիշտ է:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
- «Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը
- Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող ենք խզել. Էրդողան