Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը չի նպաստում մերձավորարևելյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Մենք ենթադրում ենք, որ այդ որոշումը բերում է միջազգային հանրության երկփեղկվածության»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, բոլորը չէ, որ համաձայն են Թրամփի նման որոշման հետ։
«Մենք անհանգիստ ենք, պետք է շարունակենք որոնել հարցի լուծումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ չնայած իրավիճակը զգալիորեն բարդացել է»,- նշել է մամուլի քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին