Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Նալբանդյանը նշել է.
«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։
Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշեր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Երուսաղեմը: Նա մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Մինչ նախկին նախագահները նախընտրական խոստում էին տալիս ու չէին կատարում, ես անում եմ: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան