«Շախտյորի» մարզիչը լրագրողների հետ հանդիպման է գնացել Զորոյի կերպարով
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ իր թիմի հաղթանակից հետո լրագրողների հետ հանդիպման է գնացել Զորոյի հանդերձանքով: Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, մարզիչը փաստորեն կատարել է նախապես տված խոստումը՝ իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ անցնելու դեպքում հայտնի հերոսի կերպարով ներկայանալ:
Դոնեցկի ակումբի հանդիպումը Անգլիայի պրեմիեր լիգայի առաջատար թիմի հետ ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ ուկրաինացի ֆուտբոլիստների: Այս հաղթանակը Շախտյորին թույլ տվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: Զորոյի կերպարով ներկայանալով մամուլի ասուլիսին՝ Ֆոնսեկան սկսել է լրագրողների հետ շփվել այնպես, իբրև ոչինչ չի եղել:
«Սա իմ կյանքի ամենաուրախ մամուլի ասուլիսն էր, բոլորը ժպտում են, բոլորը ծիծաղում են: Ես հագնվեցի միջանցքում, երեխաներն ինձ չտեսան, թեպետ շատ էին ուզում տեսնել: Ո՞ր Զորոն է Ձեզ ավելի դուր գալիս՝ Ալեն Դելոնի՞, թե՞ Անտոնիո Բանդերասի: Դժվար է պատասխանելը. Հիմա ինձ ամենից շատ դուր է գալիս Պաուլու Ֆոնսեկիի Զորոն»,- ասել է «Շախտյոր»-ի մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին