Երկրաշարժից 29 տարի անց. Թվեր ու փաստեր
1988 թվական դեկտեմբերի 7. ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ:
Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ ողջ, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Հետո արդեն պաշտոնապես հայտարվեցին նման մեծ վնասների պատճառները՝ թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ, ցածր է եղել շինարարության որակը, կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին, շատ զոհերի պատճառ դարձան փրկարարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը, ազգաբնակչության համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզպետ. Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ
- 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրից իսպառ չի վերացել. «Առավոտ»
- Ադամ Բարրոն ԱՄՆ-ում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Հիշողության ձայնը» համերգին
- Հասմիկ Պապյանի «Նվիրումը»՝ Գյումրիին
- Աղետի գոտում 83 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր
- Աղետի գոտի. դեռևս 550 ընտանիք շարունակում է մնալ անօթևան
- Շառլ Ազնավուրը հիշեցրել է Սպիտակի երկրաշարժի մասին
- «Vesti.ru». Սպիտակի երկրաշարժը ցնցեց Խորհրդային միությունը
- Առաջարկ՝ Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց. Աղետի գոտին դարձնել արդյունաբերության գոտի
- Աշխեն Թովմասյան. Սպիտակի երկրաշարժի օրվանից ամեն հեռացող օրը մեզ հզոր երկրաշարժի է մոտեցնում (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները