Հայկական արտադրության «Արմֆոնիկ»-ն այսօրվանից վաճառքում է
Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը հայտարարում է, որ այսօրվանից շուկա է մուտք գործում «Արմֆոնիկ» հեռախոսը:
Ընկերությունից մանրամասնում են, որ այն պարզ լուծումներով հեռախոս է՝ նախատեսված տան փոքրերի ու մեծահասակների համար:
1. Այն հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:
2. Արմֆոնիկի հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով:
3. Այն հնարավորություն ունի զանգեր ընդունելու ցանկացած հեռախոսահամարից, սակայն կարող է զանգահարել միայն նախապես ֆիքսված համարներին:
4. Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով (microSD հիշողության քարտի բնիկ):
5. Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար:
«Դեկտեմբերի 8-ից Արմֆոնիկը կլինի մանրածախ վաճառքում: Շուկայական գինը՝ 12.000 AMD»,-հայտնում են ընկերությունից: