Ռուսաստանն այլընտրանքային Օլիմպիական խաղեր կանցկացնի
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը Պետդումայում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կազմակերպել այլընտրանքային մրցումներ այն մարզիկների համար, ովքեր չեն ցանկանա մասնակցել 2018 թ. Օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Անհրաժեշտ է հայրենասիրության բացակայության մեջ մեղադրել նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել այդ Օլիմպիադային: Դա անթույլատրելի է: Այն սպորտսմենների համար, ովքեր կորոշեն չմասնակցել այդ Օլիմպիական խաղերին, անհրաժեշտ է այլընտրանքային մրցումներ կազմակերպել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2018 թ. Օլիմպիադային կմասնակցի առանց դրոշի և հիմնի