Փոխհատուցում՝ 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքների
«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Գրիգորյանը կստանա միանվագ 10 000 000 ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ:
II խմբի հաշմանդամ, ժամկետային պարտադիր զինծառայող Ռոման Գևորգյանն էլ կստանա 5 000 000 ՀՀ դրամ միանվագ հատուցում, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 150 000 ՀՀ դրամ:
Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի, շարքային Զապլին Մարգարյանի, շարքային Տիգրան Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Սեյրան Սարգսյանի ընտանիքներին էլ կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հիշեցնենք, որ մինչ այս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից փոխհատուցում է ստացել 23 զոհված զինծառայողի ընտանիք և 4 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող.
1.Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
2. Գոռ Համազասպի Գարեգինյան
3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
5. Արայիկ Իգորի Սարգսյան
6. Արտակ Էդիկի Ռաֆայելյան
7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
8. Նարեկ Հմայակի Հարութունյան
9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
13.Արմեն Հարությունյան
14. Կարեն Դանիելյան
15. Արայիկ Ռուդիկի Մատինյան
16.Վիգեն Ժիրայրի Պետրոսյան
17.Վարդան Ծովակի Սարգսյան
18.Նարեկ Տիգրանի Գասպարյան
19.Վազգեն Ժիրայրի Պողոսյան
20. Արման Մովսիսյան
21. Արտակ Բիշարյան
22.Ռոբերտ Գասպարյան
23.Արկադի Ղամբարյան
Վիրավորված (հաշմանդամ) զինծառայողներն են.
1.Կորյուն Կամոյի Կիրակոսյան
2.Ալեքսան Ավանեսյան (վիրավոր)
3. Արմեն Ռազմիկի Ալիխանյան
4.Թաթուլ Հարությունյան
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Հարությունյանին
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
- Փոխհատուցում՝ զոհված զինծառայողներ Արման Մովսիսյանի, Արտակ Բիշարյանի և Ռոբերտ Գասպարյանի ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի զոհված մեկ զինծառայողի ընտանիքի և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին