Երկու տարեկան արջը Գյումրու ռեստորանից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
Հարակից հրապարակումներ`
- «Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
- «Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
- Երևանում առնվազն 7-8 ռեստորան կա, որտեղ արջեր են պահվում
- ԲՆ. «Արջանոց»-ի տնօրինությունը պատրաստակամ է արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների
- Հայաստանյան արջերի վիճակը՝ միջազգային մամուլում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան