ԱԺ-ն ընդունեց 2018 թվականի բյուջեն
Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Վարման կարգով Միքայել Մելքումյանը նշեց. «Քանի որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, և մեր տեսակետները տարբերվում են, լուրջ հիմքեր չեն չևավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլև տնտեսության զարգացման համար, ավելին, սոցիալական, կրթական, գիտության ոլորտի ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ, արդար մրցակցություն ձևավորելու համար չեն ձևավորվում պայմաններ, մենք չենք կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը և բնականաբար «Ծառուկյան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին։
2018 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց 64 կողմ, 35 դեմ ձայների քվեարկությամբ:
Բյուջեի նախագծի հաստատումից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։
2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի վաղը
- 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և ոգևորում է, և անհանգստացնում. ԱԺ նախագահ
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան