ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ից 10-ը Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ: ԱԺ պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը:
ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից հայտնում են, որ Արցախի խորհրդարանում նախատեսված համատեղ նիստի ընթացքում բացման խոսքով հանդես կգան ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Համատեղ նիստի ընթացքում երկու գործընկեր հանձնաժողովները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը՝ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի և Արցախի համագործակցության հեռանկարները, Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները:
Այցի ավարտին նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս ԶԼՄ-ների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում