Հայաստանը,պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը. Բաբլոյան
Հ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված և Ռումինիայում ապաստանած հայերի սերունդներն այսօր այդ երկրի արաժանապատիվ քաղաքացիներ են:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը, բացելով դռները դեպի Եվրոպա և ԵԱՏՄ, պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը:
Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային այլ հարթակներում ևս բարեկամ երկրների համագործակցության և միմյանց սատարելու կարևորությանը:
Սորին Վասիլեն անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին: Դեսպանը կարևորել է երկու ժողովուրդների արժեհամակարգի և պատմական ճակատագրի ընդհանրությունները:
Սորին Վասիլեն ուրախությամբ փաստել է, որ իր առաքելության իրականացման ժամանակահատվածում ականատես է եղել մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ և հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան