Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար:
Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի, արտգործնախարարների 24-րդ խորհրդի արդյունքներին։
Նախարար Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձավ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները
- Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում