Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարը փակուղի է մտել. «Հրապարակ»
Ակադեմիական տարկետման դեմ պայքարը կարծես փակուղի է մտել։ Ուսանողներին չի հաջողվել պլանավորածի համաձայն քննարկումներ կազմակերպել մի շարք բուհերում։ «Հանուն գիտության զարգացման» ակտիվն անցած շաբաթ ԵՊՀ-ում է քննարկում անցկացրել, սակայն ամերիկյան, սլավոնական համալսարաններում և Կոնսերվատորիայում չի ստացվել։
«Մեր տեղեկություններով՝ Կոնսերվատորիայում իրենք ներքին քննարկումներ կազմակերպել են, առանց մեր մասնակցության»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանը։ Ինչո՞ւ են փակվել ձեր առջև դռները։ «Չեմ կարող ասել, թե դռները փակվել են, սակայն ունենք այն, ինչ ունենք»։
Թերթը հիշեցրել է, որ օրերս ԿԳ նախարարությունն ուսանողներին առաջարկել էր մինչև մարտ ամիս համատեղ աշխատել, մշակել փաստաթուղթ, որը վերաբերում է բացառիկ ունակություններով ուսանողների տարկետմանը։ Ուսանողներն ուզում են աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ և մինչև երեկ պատասխան չեն ստացել կառավարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները