«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը բանակցում են նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ. «Ժամանակ»
Բարեփոխված Սահմանադրության 125-րդ հոդվածի III կետը նախատեսում է «Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ը»։ ԱԺ-ում ¼ ունեն միայն երկու խմբակցություն՝ ՀԿԿ և «Ծառուկյան» դաշինքը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով «Ծառուկյան» դաշինքի հետ խոսակցություններ է սկսել նաև «Ելք» խմբակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով պաշտպանել «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուին։
«Առաջարկ է հնչել նաև, որ «Ծառուկյան» դաշինքը պաշտպանի «Ելք» առաջադրած թեկնածուին, եթե դաշինքում որոշում կայացվի չառաջադրել նախագահի թեկնածու»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին