Վլադիմիր Պուտինը խոստովանել է՝ գիրք կարդալիս քնում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Յամալ ՀԲԳ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը պատմել է, որ կարդում է ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Գործարանի աշխատակիցներից մեկը Պուտինին խնդրել է՝ խորհուրդ տալ՝ ի՞նչ կարդալ ճանապարհին:
«Ուզու՞մ եք՝ ես Ձեզ տամ այն, ինչ կարդացել եմ այսօր՝ ճանապարհին: Ես կարծում եմ՝ Դուք երկու րոպեից կքնեք: Ես էլ, հենց սկսում եմ կարդալ, անընդհատ քնել եմ ուզում, բայց կարդալ պետք է: Օրինակ հենց նոր ես կարդում էի տեղեկանքներ, ու թեպետ կարծես թե ամբողջը գիտեմ, բայց միևնույն է՝ կարդում էի»,- ասել է նա: ՌԴ նախագահը նաև խոստովանել է, որ սիրում է պատմական գրականություն կարդալ: