Արտգործնախարարներ. Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները շարունակաբար խորացել են
ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը շնորհավորեց գործընկերոջը Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարարները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակաբար խորացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկեել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակությաին փոխանակումների խթանման ուղիները։ Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը:
ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: