Կալիֆորնիայում հրդեհների մասին նախազգուշացում է ստացել 12 մլն մարդ
Կալիֆորնիայում 12 մլն մարդ նախազգուշացում է ստացել նահանգում հրդեհների վտանգավորության մասին: Իշխանությունները հիմնականում նախազգուշացում են ուղարկել հարավային շրջանների բնակիչներին, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել, գրում է ntv.ru-ուն:
Ամենադժվար իրավիճակը Վենտուրա շրջանում է: Այնտեղ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: Նշվում է, որ քանդվել են բազմաթիվ շինություններ, 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Իրավիճակը հատկապես սրվում է ուժեղ քամու պատճառով, որի արագությունը հասնում է վայրկյանում 33 մետրի: Նման եղանակն, ըստ կանխատեսումների, կշարունակվի մինչև հանգստյան օրեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում