Պաղեստինա-իսրայելյան բախումից տասնյակ մարդիկ են վիրավորվել
Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների և իսրայելցի զինյալների միջև բախումների ժամանակ շուրջ 40 մարդ վիրավորվել է։ Բախումները սկսվեցին մահմեդականների ուրբաթյան աղոթքից հետո:
«Նաբլուս քաղաքի մոտակայքում մենք օգնություն ենք ցուցաբերել արցունքաբեր գազից տուժած 40 մարդու»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցիչ Իրաբալ-Ֆուկահան:
Պաղեստինցիների և Իսրայելի անվտանգության ուժերի որոշ խմբավորումների առճակատումը սկսվել է ԱՄՆ վարչակազմի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Արամ Ա կաթողիկոսը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
- «Թրամփը բացեց դժոխքի դարպասները»
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան