Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից: «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը և հասել 50 հազար դոլարի։ Սամմիթի ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից և արտերկրից հրավիրված տարբեր ձեռնարկատերերի, մասնագետների և բանախոսների, բարձրակարգ ծրագրավորողների և ներդրողների հետ:
2018թ.-ին Սամմիթը նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը և մի շարք միջոցառումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվանմամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է միջոցառման անցկացումը և ընդգծել, որ կառավարությունը պատրաստ է տարբեր հարցերում կազմակերպիչներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին