ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել
Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։
«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը, մշակում և ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները և ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքը ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:
Բանկի մարքեթինգի ծառայությունից հայտնում են, որ Ծաղկաձորում իրականացված բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:
17 տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ մասնակցել են դասընթացին, որը վարել են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից մինչ օրս իրականացված շուրջ 60 դասընթացի մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից:
Հարակից հրապարակումներ`
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկում է American Express Safekey®-ը Հայաստանում
- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն
- ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջինը գործարկեց ArCa SecurePay անվտանգության համակարգը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ կայացել է Լոռու Բերքի տոնը
- «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտ՝ 2 քարտ մեկում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը բիզնես դասընթաց է անցկացնում Գյումրու հյուրանոցային ոլորտի համար
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը մեկնարկում է 3-5 % տոկոսադրույքով վարկերի տրամադրման գործընթաց
- «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին
- Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան