Առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը։
Մինչ քվերակությունը վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց խմբակցությունում քննարկումներ են տեղի ունեցել և որոշել են, որ այս հարցի հետ կապված պատգամավորները քվեարկելու են ազատ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց. «Իմ անձնական տեսակետն եմ հայտնում, որ այս օրենքի վերնագիրը հանգիստ կարելի է դնել ՀՀ օրենքը՝ տնաքանդության մասին։
Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ քվեարկությամբ:
Խորհրդարանն ընդունեց նաև մի շարք այլ նախագծեր, որոնց մեջ են «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը, Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե կնիկն է, իրան կարելի՞ է զխկել Վստրեչի կամրջի վրա». Փաշինյան
- «Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին». Գևորգ Պետրոսյան
- «Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ». Թանդիլյանը՝ Բաբուխանյանին
- Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է. Շարմազանով
- Մտահոգությունները հիմնականում փարատվել են. Արփինե Հովհաննիսյանը՝ Ընտանեկան բռնության մասին նոր օրինագծի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան