Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի որոշման դեմ
Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի Ֆաթիհ Սուլթան մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիա է կազմակերպվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների» կամուրջի մոտ ցույց են կազմակերպել «Հուլիսի 15» միության ներկայացուցիչները: Ցուցարարները պարզել են Թուրքիայի և Պաղեստինի դրոշները՝ բացականչելով. «Ինչպես հայրենիքին ենք տեր կանգնում, այնպես էլ Երուսաղեմին տեր կկանգնենք», «Ողջույն, Երուսաղեմի դիմադրությանը»:
Ուրբաթօրյա նամազից հետո ցույցեր են տեղի ունեցել նաև Ադանայում, Սիվասում, Բոլուում, Քիլիսում: Բողոքի ակցիաներին մասնակցում են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» տեղական կառույցների ներկայացուցիչները:
«Իսլամական դիմակայության շարժումը» (ՀԱՄԱՍ) Թրամփի որոշումից հետո ուրբաթը «Ցասման օր» էր հայտարարել: «Համասի» կոչն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Պաղեստինա-իսրայելյան բախումից վիրավորների թիվն ավելացել է
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Գազայի հատվածում բախումների հետևանքով 50 մարդ է տուժել
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Արամ Ա կաթողիկոսը մերժել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
- «Թրամփը բացեց դժոխքի դարպասները»
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան