Կոռուպցիայի դեմ պայքարը դաստիարակության բաղադրիչ է. Դավիթ Սահակյան
«ՀՀ-ը զարգացման այլ ճանապարհ չունի, քան դառնալ ժողովրդավար պետություն՝ կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմուք ունեցող հասարակությամբ»,- այս մասին այսօր՝ Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ կրթության և գիտությա նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Անդրադառնալով կրթության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին՝ Դ. Սահակյանն ասաց, որ այստեղ առավել կարևոր է ոչ թե գիտելիքի, այլ դաստիարակության բաղադրիչը. «Բոլորը, այդ թվում նաև կոռուպցիային տուրք տվողները գիտեն, որ կոռուպցիան չարիք է, բայց եթե այդ իմացությունը մարդու վարքագծում որևէ փոփոխություն չի բերում, կնշանակի մենք գործ ունենք լայնածավալ և բազմավեկտոր պայքարի և անձի դաստիարակության հետ: Խնդիրն իրականում միայն օրենսդրական դաշտի կամ կրթական ծրագրերում որոշակի դասընթացներ մտցնելու մեջ չէ, խնդիրն առաջին հերթին դաստիրակության և մենթալիտետի փոփոխության մեջ է: Ընդունելով, որ կոռուպցիան անընդունելի է ցանկացած համակարգում, ուզում եմ ընդգծել, որ կոռուպցիոն դրսևորումներն ուղղակի անթույլատրելի են կրթության ոլորտում, որովհետև կրթության համակարգում՝ մանկապարտեզից մինչև բուհ, քաղաքացի է ձևավորվում: Դաստիարակություն է ոչ միայն գիտելիքը, այլ նաև վատ օրինակը, որը նույնպես վարակիչ է: Մենք կարող ենք շատ լավ առարկաներ ներմուծել կրթական ծրագրերում, դրա մասին խոսել ու գեղեցիկ բաներ պատմել, բայց եթե դպրոցում սովորելու 12 տարիների ընթացքում երեխան ընդամենը մեկ անգամ տեսնի հովանավորչության կամ մեկ այլ կոռուպցիոն դրսևորման տարբերակ, ապա միանշանակ այդ երեխայի վրա դա կունենա դաստիարակչական լուրջ ազդեցություն»։
Նրա խոսքով՝ կոռուպցիայի բացառումն ինքնին չի նշանակում կրթության որակի ինքնաբերաբար բարելավում, ուստի կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի և գործողությունների մշակման ժամանակ պետք է հաշվի առնել, որ հակակոռուպցիոն պայքարը ինքնանպատակ չէ, այն պետք է ծառայի կրթության որակին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում