Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք
«Ներկայում այդ բարեփոխումների արդյունքում ձևավորվել է 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով»,- ՀՀ համայնքների խորհրդաժողովում հայտարարել է տարածքային կառավարման նախարարի տեղեկալ Վաչե Տերտերյանը:
Նրա խոսքով, առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք. «Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը»:
Փոխնախարարի համոզմամբ, այս բարեփոխումների արդյունքում դրական ազդեցությունը համայնքային կյանքի վրա ակնառու է, մասնվորապես, ընդլայնվել և բարելավվել են համայնքային ծառայությունները, բարձվացվել է կառավարման արդյունավետությունն ու հանրային մասնակցությունը, ապահովվել է կառավարման թափանցիկությունը, ավելացվել ֆինանսական ռեսուրսները։
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ մի շարք խոշորացված համայնքներում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկական վերազինման, էներգախնայողության ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-ամփոփել է փոխնախարար Տերտերյանը։
ՏԿԶ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդաժողովին մասնակցում են տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մարզպետների, համայնքապետեր, շահագրգիռ կազմակերպություններ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նրա խոսքով, դրանք իրականացվում են ըստ ժամանակացույցի, և որոշ համայնքների ծրագրեր արդեն մտել են իրականացման փուլ։
Խոսելով համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմների մասին` ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումները, դրանց պոտենցիալ հնարավորությունները, անդրադարձել է հաջողված օրինակներին։
«Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա համայնքային տնտեսական զարգացման պատասխանատու, ով ծրագրեր պետք է ներկայացնի մարզի զարգացման հիմնադրամներ, որը նախատեսվում է ստեղծել 2018-ին»,- նշել է փոխնախարար Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Համայնքների խոշորացումը բերելու է դպրոցների ոչնչացման». քննարկում
- Մարուքյան. Համայնքների խոշորացումը լավ գաղափար էր, որը փչացվել է
- Այս պահին մեր պետությունը պատրաստ չէ համայնքների խոշորացմանը. Մ. Մելքումյան
- Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
- Համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է ռեսուրսների օպտիմալացման հնարավորություն
- ՄԻՊ իրավական վերլուծությունը՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ
- Ինչո՞ւ է միջազգային նորմերի խախտումներով կատարվում համայնքների խոշորացումը