Թուրք հաքերները կոտրել են Իսրայելի տիեզերական գործակալության կայքը
«Aslan Neferler» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։
«Էրմենիհաբերի» փոխանցմամբ, դրա հետևանքով արգելափակվել մուտքը դեպի կայք։
Թուրքական աղբյուրը տեղի ունեցածը կապում է, Թրամփի կողմից,Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ, որը դատապարտել էր պաշտոնական Անկարան։
Նշվում է, որ թուրք հաքերները կիբերհարձակում են գործել նաև ամերիկյան կայքերի վրա։
Աղբյուրը հիշեցնում է, չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան